суббота, 2 июня 2012 г.

ARAJIN SER


Ով չհասավ իր առաջին սիրածին,
Նա միշտ կյանքում մնալու է սիրահար,
Անբուժելի ցավ է սերը,իմացիր,
Թե սկզբից սիրուդ բախտին չհասար:

Ամեն թռչուն մի բույն ունի անտառում,
Սիրտը բույն է,սերը թռչուն թևավոր,
Թե որ թռավ ,ետ չդարձավ նորից տուն,
Էլ չի երգի սիրուդ հավքը մենավոր:

Առաջին սեր,որքան հույսեր ու խոստում,
Ինչ երազներ դու իմ հոգում վառեցիր,
Սիրո ցավից սիրտս դարձավ իմաստուն,
Ես էլ մեկի սիրահարը մնացի...

Комментариев нет:

Отправить комментарий