суббота, 2 июня 2012 г.

ETE HANKARTS

Եթե հանկարծ, կարիք զգաս
Դու ջերմության,
Եթե հանկարծ, ցրտից սառչես
Ու նվաղես...
Եթե հանկարծ՝ լռության մեջ,
Մի օր թախծես,
Եթե հանկարծ ցավից նեղվես՝
Լուռ արտասվես,
Եթե անվերջ քո սրտի մեջ
Ընկեր փնտրես ու սպասես,
Կանչի՛ր,կգամ,կբերեմ քեզ՝
Ինչ որ...ուզե՜ս:

Комментариев нет:

Отправить комментарий