суббота, 9 июня 2012 г.

SIRTS

Սիրտս, որ այսքան հոգնել է դարից,
Այս թոհուբոհից, նույնիսկ հավատից,
Կարող է քարին սիրո խոսք ասել
Եվ թշնամուն էլ անկեղծ հավատալ:

Կարող է ծաղկանց լեզուն հասկանալ
Ու ամեն մի թուփ քնքշորեն սիրել,
Ամեն մի բացվող բողբոջի համար`
Աչքերս խինդի արցունքով լցնել:

Կարող է երկնի աստղերին հասնել,
Մեկի ցավով էլ անվերջ տառապել,
Ախ, սիրտ իմ, սիրտ իմ, մի բռունցքի չափ`
Քեզ ով է այդքան քնքուշ արարել:

…Հոգնել է, իրոք, սիրտս հավատից,
Բայց բաբախում է հավատով միայն:

Комментариев нет:

Отправить комментарий