вторник, 12 марта 2013 г.

CHNKATECIR

Հեռանալուց չնկատեցիր
որ քայլում էիր սրտիս վրայով,
բարձրակրունկ կոշիկներիդ ծակոցները
քեզանից հետո վերքեր դարձան…
Խոր աշնան քամու գիրկը նետված տերեվի պես
քայլեցիր հեռո՜ւ, հեռո՜ւ,
գույնզգույն զգեստդ քամին այս ու այն կողմ էր նետում,
կարծես հագել էիր ծիածանը
և տանում էիր այն քեզ հետ…
Որքա՜ն անձրևներ եկան առանց քեզ,
անտարբեր, սառը գարունը
պատուհանիս տակ ձմեռ դարձավ,
սաստիկ քամին կիսաբաց պատուհանից ներս խուժեց,
գլխիվայր շրջեց տան իրերը,
պոկեց վարագույրը…
Հետո ձյուն…
Խոշոր փաթիլները իջնում էին դանդաղ
աշխարհ բերելով սպիտակը, մաքուրը,
արևի թույլ շողերը կտուր բարձրացել
խաղում էին ձյան հետ,
ծխնելույզներից բարձրացող ծուխը
քամու հետ պարում, բարձրանում էր վե՜ր
ձուլվում երկնքին,
սպիտակեցին նաև դեզերը,
ամենինչ դարձավ ճերմակամարմին,
ճերմակահեր, ճերմակածին
աշխարհը սկսեց տնօրինել սպիտակը…
Անցածդ ճանապարհի պես
ոտնահետքերդ էլ ձյան տակ մնացին,
այդպես էլ պատուհանս չփակեցի,
հեռվում գամված անթարթ հայացքս
որոնում է դեռ…
Սիրում եմ որ չմեռնեմ…

CHEM KAROX


Ու ամեն անգամ, կրկին ու կրկին 
Թերթում եմ ես քո ալբոմն իմ անգին 
Գիժ սիրտս նորից վեր-վեր է թռչում, 
Ինչպես այն օրը՝ այն օրն առաջին: 
Ինչո՞ւ եմ տանջում ինքս ինձ կրկին, 
Ինչո՞ւ եմ նորից այրում իմ հոգին, 
Ինչո՞ւ չի ստացվում մոռանալ հավերժ՝ 
Չի ստացվում գտնել պատասխան հարցին: 
Ու կրկին անգամ սիրտս է խոցվում, 
Բացվում են կրկին վերքերն սպիացած 
Ու միտքս կրկին քեզնով է լցվում՝ 
Նոր շունչ է առնում սերն իմ «հնացած»:

четверг, 7 марта 2013 г.

SHNORHAVOR MARTI 8

SIRELI KANAYQ AXJIKNER SRTANC SHNORHAVORUM EM BOLORIT MAYRUTYAN YEV GEXECKUTYAN TONI ARTIV:                          
MAXTUM` ANSAHMAN SER,ERJANKUTYUN,NORANOR HAJOXUTYUNNER YEV TOX DZER ACHQERIC MIAYN ERJANKUTYAN ARCUNQNER HOSEN:

среда, 28 ноября 2012 г.

DZERQER


Որքա՜ն ջերմություն ու հարազատություն ենք զգում այս մի հատիկ բառն արտաբերելով՝ ձեռ-քեր...
Ձեռքերը շատ տարբեր են՝ մեծ ու փոքր, նուրբ ու չոր, կնճռոտ ու խնամված, երիտասարդ, բայց այս բոլորին միավորողը ջերմությունն է երևի:
Հիմա ատում ես ձեռքերս կամ գուցե կարոտո՞ւմ, չգիտեմ, չնայած դժվար թե կարոտես այն ձեռքերը, որոնք քեզ շոյել, սիրել ու փայփայել են: Ձեռքեր, որոնք սահել են ճակատիդ վրայով, հասել շուրթերիդ ու մեղմ գրկել պարանոցդ, գրկել ու հարազատություն իջեցրել աչքերիդ:
Սիրում եմ ձեռքերս, սիրում եմ ու հաճախ համբուրում դրանք, գոնե այդպես մի փոքր կարոտս մեղմում է: Մեկ-մեկ թաքցնում եմ դրանք, զզվում ու ատում, որ քեզ են սիրել, քեզ են սիրել, իրենց տաքությունը քո սառնությամբ փոխարինել ու վերցրել միմիայն սառնություն: Մրսել են, բայց ամենը արել են քեզ ջերմացնելու համար:Սիրում եմ ձեռքերդ, թեև դրանք ոչ միշտ են իմ ձեռքերին կարոտել, ոչ միշտ են սեղմել ու իրենց շնչառությամբ տաքացրել դրանք, բայց մեկ է սիրում եմ ձեռքերդ: Հիշում եմ՝ ինչքան էի սիրում հաշվել ձեռքերիդ մեջ քարտեզված գծերը, սահում դրանց վրայով ու քարանում մի քանի վայրկյան, քարանում ու ատամներով սեղմում օդը, որ ժամանակը կանգ առնի, կանգ առնի ու էլ չզարկի. . .
Ես հաշվում էի՝ մեկ, երկու, երեք... էլի էի հաշվում, էլի, էլի ու նորից ատամներով սեղմում օդը: Ես գիտեի, որ կբաժանվենք ու գիտեի, որ կգնաս:Ժամանակն այդպես էլ կանգ չառավ, դու գնացիր, իսկ ես էլի... էլի հաշվում եմ՝ մեկ, երկու, երեք՝ արդեն աչքերս փակ: Աչքերս փակում ու ամեն ինչ հիշում եմ մտովի, նորից սահում, նորից համբուրում ձեռքերդ, ամեն ինչ նորից, նորից, բայց հիմա էլի ժամանակը սահում է, գոնե հիմա այն կանգ առնի և դու մնաս աչքերիս մեջ ու նոր մահանամ:
Ձեռքեր...
Հիմա քայլում եմ, ցուրտը մի տեսակ գրկում է մարմինս, 
արուրում իր մեջ, ես սառում եմ մինչև ձեռքերիս ծայրը, ձեռքերս մոտեցնում եմ բերանիս ու...
Քո անունը, իմ շնչով տաքացնում եմ ձեռքերս ու տալիս քո անունը, ա՜խ երանի լսեիր: Հիմա ձեռքերս առաջվա պես սառն են ինչպես միշտ, ինչպես դու էիր հարցնում՝ «ձեռքերդ սա՞ռն են, էլի սառե՞լ են, բեր, գիժս, բեր՝ տաքացնեմ դրանք»:
Ատում եմ ձեռնոցները, ատում եմ կեղծը, չէ՞ որ մարդկային տաք ջերմությանը ոչ մի ձեռնոց էլ չի փոխարինի, ինչքան էլ ուզում են դրանք լինեն տաք, փափուկ, գույնզգույն ու ամենագեղեցիկը, մեկ է ատում եմ ձեռնոցները: Քեզանից հետո պահարանումս գրեթե ոչ մի ձեռնոց էլ չի մնացել, բոլորը թափել եմ, կեսը՝ նվիրել: Հիմա նախընտրում եմ սառել ու քարանալ, եթե դու չկաս ինչի՞ս են պետք տաք ձեռքերը, էլ ո՞ւմ պետք է տաքացնեմ իմ ձեռքերով, շոյեմ ու սահեմ ձեռքերի վրայով ու նորից հաշվեմ... Չէ:
Ձեռքերս թող սառը մնան, եթե դու չկաս ջերմությունն ինչի՞ս է. . .

понедельник, 29 октября 2012 г.

EKEL EI

Եկել էի, որ մնայի, որ դառնայի քո ստվերը… 
Եկել էի, որ քեզ սիրեի, որ հետդ երազանքներ պահեի ու չվախենայի դրանց չիրականանալուց…
Եկել էի, որ երկուսով բարձրանայինք ձեր շենքի տանիքներն ու երգեինք «Մեր սիրո աշունը», որովհետև
աշուն էր ուորովհետև ուրիշ երգ չգիտեինք…
Եկել էի, որ դառնայիր ավելի լավը, որ ժպտայիր մի քիչ… Եկել էի, որ քեզ սիրել սովորեցնեի.. 
Եկել էի ու ուզում էի հավիտյան կողքդ մնալ: 
Բայց հիմա գնում եմ… 
Գնում եմ, որ կարոտել սովորես, որ կարողանաս ինքնուրույն բարձրանալ տանիքներն ու երազանքներ պահել առանց վախենալու… 
Գնում եմ, որ ուրիշ երգ սովորես ու երբ հաջորդ անգամ գամ, գարուն լինի կամ ամառ…

Ես քեզ չեմ սիրել. ես քո մեջ իմ սերն եմ սիրել...

Հիշում եմ իմ ու քո առաջին հանդիպումը: Հիշում եմ պարզ քո դեմքն ու պահվածքը: Ոչ մի արտասովոր կամ յուրահատուկ ոչինչ քո մեջ չնկատեցի կամ էլ ինքս, լինելով այդքան ուշադիր, լինելու դեպքում հնարավոր չէր՝ չնկատեի. պարզապես դու էլ սովորական էիր բոլորի նման: Չնայած ամբողջ քո տեսքից կառանձնացնեմ աչքերդ՝ այդքան պարզ և այդքան խոր, որ երկու վայրկյանը մեկ աչքերս ձգտում էին աչքերիդ: Սկզբում լսում էի քեզ, թե ինչպես անհագորեն էիր պատմում քո մասին, սակայն չեմ հիշում գրեթե ոչինչ, կհարցնեք, թե ինչու՞...
Որովհետև ամբողջ քո պատմածի ընթացքում ինձ ընդամենը տանջում էր մեկ հարց. իսկ եթե սա «Նա» է, իսկ եթե սա այն «միակն» է: Եվ հենց այս ամենից սկսվեց սերը առանց հոգուս դռները թակելու ներս մտնել: Սկզբում չհաջողվեց, բայց ահա, երբ հասա տուն, քեզ իմ հոգուց ամբողջովին ջնջեցի և վրձնի մեկ հարվածով, ինչպես կաներ իր գործում վարպետացած խենթ նկարիչը, նկարեցի ամբողջովին նոր նկար: Այնտեղ դու էիր, այո՛, դու՝ քո գրավիչ ժպիտով, տպավորիչ, տամուկ աչքերով և քո «մաքուր» էությամբ: Իսկ թե ինչո՞ւ եմ դնում չակերտների մեջ «մաքուր» հատկանիշը, չգիտեմ. գուցե սիրտս նախօրոք վտանգ էր զգում: Գուցե գիտեի, որ այդ մաքուր հոգին պղտորելու է իմը՝ անաղարտեցնելու փոխարեն:
Գիտե՞ս՝ ասում են մարդկանց հիասթափության պատճառը հիմնականում լինում է այն, որ մարդկանց չեն ընդունում այնպիսին, ինչպիսին որ կան, այլ ինձ նման իրենց հոգում այդ էակին պատկերացնում են լոկ բարի ու անաղարտ, սակայն բախվելով կյանքի դառը իրականության հետ՝ իսկույն հիասթափվում են, ինչպես և պատահեց ինձ հետ:
Վերջին հանդիպման ժամանակ ոչինչ, ոչինչ չէր մնացել այն մաքուր ու անաղարտ հոգուց: Կարծես ինձ այլևս չէին ժպտում քո աչքերը, այն անկեղծ, այլ մի գազան էր քո հոգում ապրում, անխիղճ մի մարդ, որը առանց խղճի խայթ զգալու կարողացավ կոտրել ու խարազանել այն միամիտ ու հիմար աղջկա թե՛ հոգին, թե՛ սիրտը: Պարզվում է՝ այն նկարը՝ իմ նկարած խունացել էր իմ հոգում. չկար ոչինչ, չկաս և դու: Այն նկարի այն էակին եմ ես սիրել և քեզ այդպես պատկերել.....

пятница, 19 октября 2012 г.

HASKACA

Եվ ես հասկացա՛, 
Որ ի՛նձ ...
Երջանի՜կ լինելու համար,
Պակասել է շա՜տ հասարակ մի բան.
Ոչ միայն սիրվե՛լ, 
Այլ...ի՜նքս սիրել. 
Յոթն անգամ զգա՛լ 
Եվ մե՜կը գրել...
Մի որա՛կ լինել, 
Քան թե...յոթ քանա՜կ... Եվ...
Իրեն լքված ու դժբախտ չզգա՛լ,
Նույնիսկ...ամենի՜ց դժբախտ ժամանակ...

понедельник, 24 сентября 2012 г.

TAXCEL EM UZUM

Թախծե՜լ եմ ուզում.
Սիրո կարոտից, երկար թվացող այս բաժանումից 
Եվ քո զանգերի ուշացումներից: 
Լացե՜լ եմ ուզում.
 Թեթև հուզմունքից, (ինչո՞ւ ոչ) խանդից, 
Միասին դիտած ֆիլմի սյուժեից: 
Գոռա՜լ եմ ուզում. 
Ամենաբարձր գագաթին կանգնած այս մոլորակի 
Գոռալ եմ ուզում իմ սիրո մասին:
 Լռե՜լ եմ ուզում.
 Երբ քո հայացքը դիպչի հայացքիս,
 Ուզում եմ լռել, որ լավ ունկնդրեմ լեզուն աչքերիդ: Ապրե՜լ եմ ուզում.
 Միա՜յն քեզանով, միա՜յն քո սիրով,
 Քո հեքիաթներով, ու շնչառությամբ քո անհագ սիրո........

SIRT IM

Սի՛րտ իմ, դու նույնն ես, ինչպես որ առաջ,
Երբ խենթ էի ես ու դեռ պատանի:
Բայց չէ՞ որ հիմա՝ տարիքըս առած,
Արդեն և՛ խոհեմ, և՛ հասուն դառած,
Չեմ ուզում թեթև քամին տատանի
Այն ծառը, որի հաստ բունը տեղ-տեղ
Անցած ու չանցած վերքերն անհամար
Կտցահարել են փայտփորի նման,
Դարձել են փչակ, ուր բուն են գտել
Հիշողություններ, երազներ մեռած...
Մինչդեռ դու, սի՛րտ իմ, ինչպես և առաջ
Քո խենթության մեջ ինձ հետըդ առած,
Տանում ես այնտեղ, այնտեղ ես տանում,
Օտար տների կտուրն ես հանում,
Մտցընում օտար այգի ու պարտեզ:
Եվ դու ինձ բնավ չես խղճում կարծես:
Դու մոռանում ես, որ իմ տարիքում
Չիր չեն գողանում օտար տանիքում,
Օտար ծառերին չեն գցում քարեր...
Ես խնդրում եմ քեզ՝ ինձ չխանգարե՜լ:
Թույլ տուր մոռանալ, դու քո աստվածը,
Որ քաղցր է կյանքում՝ ինչ գողացված է...

MEK ANGAM

Հավատացեք ինձ,
Մեկ անգամ չէ,որ սիրում են մարդիկ,
Սիրում են անվերջ,տարբեր, տարանուն,
Բայց մեկ անգամ են սիրուց ցնորվում
Խելագարվում են լոկ մեկ, մի սիրուց։
... Այդ խենթացումը սկիզբն է կյանքի,
Այդպես մեռնում է արևը հողում...
... Հավատացե~ք ինձ,
Սիրում են անվերջ, տարբեր, տարանուն,
Բայց ցնորվում են միայն մեկ անգամ,
Խելագարվում են լոկ մեկ, մի~ սիրուց։

воскресенье, 26 августа 2012 г.

4 MOMI PATMUTYUN

Սենյակում 4 մոմ էր վառվում:
 Այնպիսի հանգստություն և լռություն էր տիրում, որ մենք կարողացանք լսել նրանց խոսակցությունը:
 1-ին մոմն ասաց. " Ես ԱՆԴՈՐՈՒԹՅՈՒՆՆ եմ, - բայց ցավոք մարդիկ մոռացել են, թե ինչպես ինձ պահել: 
Ահա թե ինչու ես էլ իմաստ չեմ գտնում շարունակելու վառվել" - և նա մարեց:
 2-րդ մոմն ասաց. "Ես ՀԱՎԱՏՆ եմ, բայց ցավոք իմ կարիքը նույնպես ոչ ոք չունի"- նրա խոսքերից հետո քամի փչեց և նրա բոցը մարեց:
 3-րդ մոմն ասաց. " Ես ՍԵՐՆ եմ, բայց այլևս ուժ չունեմ այրվելու, որովհետև մարդիկ ատում են նրանց, ովքեր ամենաշատն են սիրում" - նա հայտարարեց և մարեց:  Հանկարծ մի երեխա մտավ սենյակ, վախեցավ և ասաց. "Ի՞նչ եք անում, դուք պետք է վառվեք, որովհետև ես վախենում եմ մթությունից"- և երեխան սկսեց լացել: 
4-րդ մոմը լսեց դա և ասաց. " Մի վախեցիր և մի լացիր, քանի դեռ ես վառվում եմ, ուրեմն հնարավոր է մնացած մոմերն նույպես վառել, որովհետև ես - ՀՈՒՅՍՆ եմ:

KPORCEM MORANAL

Այլևս երբեք քեզ չեմ հիշելու, 
Հավատա՛, որ ես էլ չեմ լացելու. 
Եվ թեկուզ անգամ հոգիս մաշելով` 
Սև սիրտս երբեք էլ չեմ բացելու:
Չեմ ասի կյանքում, որ սիրում եմ քեզ, 
Քանզի լավ գիտեմ` դու ինձ սիրող չես, 
Գնա ու տանջվիր նրա պատճառով` 
Նա քեզ այրում է իր դաժան ճառով:
Իսկ դու, դեռևս, սիրում ես նրան, 
Նա էլ իր հերթին` մի ուրիշ Նրան?. 
Դու նույնն ես զգում, ինչ, որ ես հիմա` 
Նույն բախտն ունեցանք կարծես ակամա:
Գուցե դու էլ ես տառապում իմ պես, 
Բայց, բարի բախտ եմ ցանկանում ես քեզ. 
Ա՜խ, եթե հանկարծ նա էլ քեզ սիրեր, 
Կաղոթեի, որ Աստված ձեզ օրհներ:
Ես գիտեմ. մեկ է` դու ինձ չես սիրի, 
Եվ ինքս երբեք հոգուդ չեմ տիրի. 
Կաղոթեմ գոնե, որ նա քեզ սիրի 
Աղոթքներս թող քեզ ժպիտներ բերի

Измена

Однажды ты войдешь в чужие двери,
Увидишь там ее и все замрет.
В душе твоей начнут летать качели,
И ты поймешь, что любишь сам ее,
И вы вдвоем, как ангелы на небе,
Летаете, парите в облаках.
Но ты не знал, что скрылось в ее сердце,
Есть парень, что в любви признался сам.
Разбилось сердце и душа твоя теперь,
Куда идти? Запутались дороги.
Но где-то в облаках паритл юбовь,
А может быть она перед тобою...!

четверг, 23 августа 2012 г.

SIREL EM UZUM


Սիրել եմ ուզում, ու մի զարմացեք,
Սիրել եմ ուզում՝ թեկուզ սար ու քար,
Իմ հոգին քնքուշ զեփյուռի նման,
Սիրել է ուզում, սիրել ամեն բան:
ԵՎ սիրեք դուք էլ, ու կհասկանաք,
Թե որն է կյանքի հաճույքը վսեմ,
Եթե կա գորով, գգվանք ու սերը,
Հապա ինչու՞ են «պատերազմները»:
Սատանայական ատելությունը
Ձեզանից վանեք, ու թեթևացեք,
Փոխարենը դուք, սիրեք իրարու,
Այն ժամ ձեզ հետ է, երջանկությունը:
Սիրեք միմյանց, իմ հայ ժողովուրդ,
Իմ հայալեզու մաշտոցյան զավակ,
Թող մեր շուրթերից հավերժ աննման
Սիրալիր բառեր ու ծիծաղ դուրս գան:
Մոռացեք «վատը» և, հիշեք «լավը»,
Ու սիրեք իրար, սիրեք անդադար՝
...Ինչպե՞ս չսիրել, չէ՞ որ այս կյանքում,
Եկել ենք աշխարհ, սիրելու համար:

SIRUM EM


Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին,
Անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ,
Կուսական ամոթխած փայփայանքըդ, որ իմ
Սև օրերն է օրրում խնդությամբ հնազանդ։

Խոսքերըդ կարկաչող, որպես նուրբ մի զգեստ,
Ստվերում են սրտիդ գաղտնիքները սիրուն,—
Քո հոգին չի սիրում մերկություն անհամեստ,—
Դու այնպես ես սիրում, կարծես թե չես սիրում։

Հեռավոր երկրի պես հմայող է հոգիդ,
Անուշ են խոսքերըդ, ժպիտներդ աղջկա,—
Մանկական անպաճույճ երգի պես միամիտ,
Դյութական, որպես այն, որ չըկա, որ չըկա...

SER

Սերը դաշտի կոկոն ծաղիկ
Երբ պոկում ես, չի՛ բացվում,
Սերը հրաշք մի ձնծաղիկ
Որով գարունն է բացվում...
Սերը ծովում մի փարոս է,
Սերը անհաղթ մի հերոս է,
Սերը մայր է հավատարիմ
Կուզեմ լինես նրա գերին...
Կուզեմ սիրո օվկիանի մեջ,
Չխորտակվեն սիրող սրտեր,
ԵՎ կրակն էլ մնա անշեջ
Ու ջերմացնի սիրող սրտեր...
Սիրող սրտեր թող միանան,
Սիրող սրտեր թող որ դառնան,
Սուրբ հավատամք, սրբատաշ վանք՝
Հավերժություն ծնող նոր կյանք

четверг, 26 июля 2012 г.

AYNQAN DJVAR E


Այնքան դժվար է կյանքը առանց քեզ,
Առանց քեզ սին է երազն էլ կապույտ,
Կարոտում եմ քեզ կարոտով մի հեզ,
Ուզում եմ տեսնել աչքերը քո լուրթ:
Գոնե մեկ անգամ ինձ այցի արի,
Ինձ այցի արի թեկուզ երազով,
Ուզում եմ տեսնել ժպիտդ բարի,
Ծիծեռի թևով ինձ այցի արի …
Ինձ այցի արի արևի շողով,
Գարնան ցողի պես ինձ այցի արի,
Մի թող անցյալս թև առնի, թռչի …
Ինձ այցի արի.

пятница, 20 июля 2012 г.

SER...


Հեռվից ասված սիրո խոսքեր,
Ժամին նայող սիրող սրտեր,
Կարոտ, տանջանք ու լիքը սեր,
Ժպիտ, հուզմունք ու արցունքներ:
Անկեղծ ասած` կարոտել եմ այն շուրթերը,
Որ երբևէ չեմ համբուրել,
Կարոտել եմ այն գգվանքը, քո գգվանքը 
Որը երբեք ինձ չես տվել:
Կարոտել եմ այն սպասումը,
Որն անխնա քեզ եմ տվել,
Կարոտել եմ այն ժամերը,
Որ քեզ սիրելով եմ անցկացրել:
Ճիշտ է, չկան այն խոսքերը,
Որ դու հեռվից ինձ էիր տալիս,
Չկան գուցե այն սրտերը,
Որ նայում էին կանգնած ժամին,
Չկա գուցե կարոտ ու սեր,
Չկան տանջանք ու հուզմունքներ,
Ժպիտ չկա և արցունքներ,
Բայց ես մի բան ասել կուզեմ.
Անկեղծ ասաց` կարոտել եմ այդ շուրթերը,
Որ երբևէ չեմ համբուրել,
Կարոտել եմ այդ գգվանքդ, քո գգվանքը, 
Որն այդպես էլ ինձ չես տվել:

CHE DER KANGUN EN

Չէ’, դեռ չեն այրվել հոգուս գանձերը,
Չէ’, դեռ կանգուն է քո լուրթ պատկերը,
Դեռ այցելում են ինձ երազները,
Որտեղ տեսնում եմ ես քո աչքերը…

Բայց, երբ լքում են ինձ երազները,
Հանկարծ մարում են բոլոր գույները,
Քանզի հիշում եմ ես քո խոսքերը,
Որ քո ջինջ սրտում չկա ՙմեր՚ սերը…

Բայց այն իմ սրտում ունի իր տեղը
Եվ չի կործանվել` դեռ կան շիվերը,
Չնայած վաղուց մեղմիկ անձրևը
Հյուր չի այցելել, երաշտն է տեղը

DU.....


Դու  իմ  խենթ  կյանքի  մասնիկն  ես  հիմա, 
Լցրել  ես  սիրտըս  լույսերով  անմար. 
Դարձել  ես  նոր  երգ  պապակ  շուրթերիս, 
Դու  ես  իմ  կյանքը, իմ լույսը, հոգիս... 
Ես  քեզանով  եմ  հարուստ, դու  գիտես, 
Քանի  որ  ունեմ  և  երազ և  սեր, 
Ճերմակ  անուրջներ, ճախրելու  մեծ  տենչ, 
Իսկ  այս  ամենը  դու  ես ինձ  տվել... 
Մեծ  հանգրվան  ես  ինձ  համար  դարձել, 
Գիտեմ  կարոտիս  տեղը  և հասցեն. 
Ճերմակ  տողերով  ուր  էլ  թափառեմ` 
Խենթի  պես  քեզ  մոտ  կգամ, կհասնեմ... 
Դու  իմ  կույր  սիրո  անմարմին  տերն  ես, 
Բայց...անհաղորդ  ես  սրտիս  զարկերին. 
Ես  եմ  բացելու  աչքերըս  մեկից, 
Թե` տեր  կդառնաս  նոր  երգիս, հոգիս.