Գիտե՞ս քո կողքին,
Թե քեզնից հեռու,
Թե գետակ դարձած,
Թե փոքրիկ առու`
Իմ սիրտը վարար
Աշխարհում արար
Ուր էլ որ լինի
Քեզ է հիշելու:
Դեռ հիշում եմ քեզ
Այն օրվա նման,
Երբ ես քեզ տեսա`
Սիրուն աննման,
Ու հրդեհի պես
Իմ հոգին այրվեց
Եվ այդ օրվանից
Երբեք չմարեց:
Հիշում եմ ես քեզ
Հուշերիս նման,
Ուր միշտ կլինես
Սիրուն, աննման,
Ու եթե ամբողջ
Աշխարհն էլ սառի,
Սրտիս կրակը
Երբեք չի մարի:

Комментариев нет:
Отправить комментарий