пятница, 17 февраля 2012 г.

Արդյոք ես դեռ կամ

Սիրտս լցվել է մի խուլ կարոտով
Եվ քո անունն անվերջ ուղեղս է կրծում,
Մարել է հոգիս քո սիրուց անհաս
Եվ ասես անվերջ լացել է ուզում:
Այդ կարոտն արդեն հանգիստ չի թողնում
Կարծես կոկորդս է բռնել ու չի արձակում
Անվերջ գոռալ, ճչալ է ուզում
ՈՒ քո անունն է անվերջ շշնջում:
Իմ հոգու խորքում
Մի լուսավոր անկյունում
Դու քո տաքուկ ապաստարանն ես գտել: 
Եվ հարց է ծագում.
Արդյոք ես դեռ կամ
Քո հոգու խորքում
Մի մութ անկյունում
Մի խուլ անկյունում:

Комментариев нет:

Отправить комментарий