Երբ դու ես անունս տալիս`
Արևը այլ կերպ է շողում,
Երկինքը ավելի մաքուր,
Ավելի կապույտ է թվում:
Երբ դու ես անունս տալիս`
Լուսինը արծաթ է շաղում,
Աստղերը` աչքերիդ նման,
Հոգուս մեջ խայտում են, խաղում:
Երբ դու ես անունս տալիս`
Ջրերը այլ կերպ են հոսում,
Ծաղիկները ավելի անուշ,
Ավելի քնքուշ են բուրում:
Եվ ես այրվում եմ խինդից,
Սրտումս` հույս մի թաքուն,
Թե աշխարհում այս դու ինձ
Բոլորից շատ ես սիրում:
Комментариев нет:
Отправить комментарий