пятница, 17 февраля 2012 г.

Qo Yeraz@

Կգամ քեզ մոտ, երբ քնած լինես,
Երբ իմ համբույրին կարոտած լինես;
Քեզ այցի կգամ գիշերվա կեսին,
Երբ երազում քո
Անունս փափուկ շշնջաս դու քեզ:
Երբ երազում քո` կարճ բայց իրական,
Համբույրով իմ մեղմ
Քեզ կհիշեցնեմ օրերը մեր ջերմ:
Ու երբ կժպտաս, երազում, քնած,
Երբ կհիշես ինձ ու կշշնջաս,
Որ սիրում ես ինձ:
Ես քեզ մոտ կգամ նույնը ասելու,
Երազում գոնե քեզ հետ լինելու,
Կարոտս մի քիչ քեզնից առնելու...
Ես կգամ քեզ մոտ,
Երբ ուշ կլինի,
Երբ ողջ աշխարհը քնած կլինի...
Արթուն կլինենք միայն ես և դու...
Ես իրականում,
Դու քո երազում...

Комментариев нет:

Отправить комментарий