пятница, 29 июня 2012 г.

ANGUYN ANDZREV


Երկնքից անգույն անձրև է մաղում
Ամպերի մռայլ կոպերից հոգնած,
Արտասվելով պաղ հողի վրա
ՈՒ խղճահարությունից դրդված`
Աստված է փնտրում անաստվածների մեջ:
Նա էլ է հոգնել աննպատակ պայքարից,
Հոգնել է անգույն բարբարոս կյանքից,
Հոգնել անժպիտ դեմքերից մռայլ ,
Հավատից զրկված երազանքներից սին,
Չարից ու բարուց, հենց ինքն իրենից:
Թող կայծակն որոտա, անձրևը պոռթկա,
Արցունքների տարափ դառնա,
Աշխարհի հոգին չի ամոքվի ցավերից
Այս դառը կյանքի թերթված էջերից

пятница, 22 июня 2012 г.

QO ACHER@


Այդ աչքերը` քո աչքերը,
Որ ստիպում են ինձ ժպտալ,
Որ ստիպում են ինձ ապրել
Եվ վերստին երազել…
Քո ժպիտը, քո շուրթերը,
Դու, մատներդ ու մարմինդ
Ամբողջությամբ ինձ գերում եք,
Կախարդում եք ու ստիպում եք.
Անէանալ և վերանալ,
Մի վայրկյանում այս աշխարհից
Վեր  բարձրանալ ու հիանալ…
Այս աշխարհո՞վ ,
Ոչ, քեզանո՜վ…
Քո նայվածքով, քո պահվածքով,
Ամեն ինչով:

TOX


Թող, որ նրբիկ իմ շուրթերով՝
Կարծես վարդի ալ թերթերով,
Գոց աչքերդ ես հանբուրեմ:
Թող ,որ հոգում քո այդ բարի,
Որ նման է անտակ ծովի,
Խինդ ու ժպիտ ես արթնացնեմ:
Թող, որ սրտում քո այդքան բաց,
Այդքան մաքուր, զուլալ ,տանջված,
Իմ տեղը ես փնտրեմ գտնեմ:
Թող, որ օրս քեզնով ապրեմ:
Առավոտս ՝ հանց մի հեքիաթ
Քեզնով լցնեմ,  քեզնով հարբեմ
Թող, որ կյանքս ես նվիրեմ:
Քեզ պահապան հրեշտակ լինեմ

SIRT IM

Սի՛րտ իմ, դու նույնն ես, ինչպես որ առաջ,
Երբ խենթ էի ես ու դեռ պատանի:
Բայց չէ՞ որ հիմա՝ տարիքըս առած,
Արդեն և՛ խոհեմ, և՛ հասուն դառած,
Չեմ ուզում թեթև քամին տատանի
Այն ծառը, որի հաստ բունը տեղ-տեղ
Անցած ու չանցած վերքերն անհամար
Կտցահարել են փայտփորի նման,
Դարձել են փչակ, ուր բուն են գտել
Հիշողություններ, երազներ մեռած...
Մինչդեռ դու, սի՛րտ իմ, ինչպես և առաջ
Քո խենթության մեջ ինձ հետըդ առած,
Տանում ես այնտեղ, այնտեղ ես տանում,
Օտար տների կտուրն ես հանում,
Մտցընում օտար այգի ու պարտեզ:
Եվ դու ինձ բնավ չես խղճում կարծես:
Դու մոռանում ես, որ իմ տարիքում
Չիր չեն գողանում օտար տանիքում,
Օտար ծառերին չեն գցում քարեր...
Ես խնդրում եմ քեզ՝ ինձ չխանգարե՜լ:
Թույլ տուր մոռանալ, դու քո աստվածը,
Որ քաղցր է կյանքում՝ ինչ գողացված է...

воскресенье, 17 июня 2012 г.

ARAJIN SER@


Առաջին սերը ուժեղ է, գիտեմ,
Սրտիս վրա' եմ փորձարկել ես այն,
Մահն էլ անզոր է այդ հրաշքի դեմ,
«Ես»-ը մանրուք է, տիեզերքն ունայն:

Առաջին սերը անուշ է անչափ,
Տառապեցնի՛ էլ, երջանկություն է,
Սիրտդ նրանով լցրու ափեափ՝
Ու կապահովես անմահությունդ:

Բայց որ վերջինը այսպիսին լինե՜ր՝
Այսքան գեղեցիկ և ուժե՛ղ այսքան…
Չէի հավատա, եթե մեկն ասեր,
Թե այսքան հզոր մի վերջին սե՛ր կա:

Ե՛կ, ազատիր ինձ իմ տառապանքից,
Իմ ԵՐՋԱՆԿՈւԹՅՈւՆ, իմ ՀՈւՅՍ, իմ ԸՆԿԵՐ,
Լցրու՛ քեզանով դատարկված հոգիս,
Ամենամիակ դու իմ վերջին սեր:

Առաջին սերը ուժե՛ղ է, գիտեմ,
Սրտիս վրա՛ եմ փորձարկել ես այն…
Բայց որ վերջի՜նը այսպիսին լիներ…
Փա՜ռք իմ աստծուն իմ սիրո համար

YES CHGITEM


Ես չգիտեմ` ո՛ւր են տանում հեռավոր 
Ուղիների ժապավեններն անհամար,
Ես նստում եմ ճամփի վրա ամեն օր
Ե՛վ աղոթում, և՛ թախծում եմ քեզ համար։

Եվ իմ մոլոր ուղիներում, ո՛վ գիտե,
Գուցե մի օր դու երևաս լուսերես.
Գուցե ժպտաս քո խոսքերով արծաթե
Եվ մութ սրտիս նոր խնդության լույս բերես։

Օձանման ոլորումով հեռախույս
Ինձ կանչում են ուղիները բյուրավոր.
Արդյոք ո՞ւր ես, խորհրդավոր արշալույս,
Հանդիպումի երջանկության պայծառ օր.

пятница, 15 июня 2012 г.

TXUR E SIRTS


ՏԽՈՒՐ Է ՍԻՐՏՍ, ԼԱԼԻՍ Է ՀՈԳԻՍ,
ԱՆՁՐև Է ԳԱԼԻՍ, ԹԱՓՎՈՒՄ ԱՅՏԵՐԻՍ,
ԿԱՐԾԵՍ ԹԵ ԿՅԱՆՔԻՍ ԸՆԹԱՑՔԸ ԿԱՆԳՆԵԼ,
ԼՈՒՌ ՄՏՈՐՈՒՄ Է.ՃԱՄՓԱՆ Է ԿՈՐՑՐԵԼ:
ՕՐԵՐՆ ՈՒ ԺԱՄԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԳՆՈՒՄ,
ՏԱՐԻՆ ՏԱՐՎԱ ՀԵՏ ՀՈՒՇԵՐ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ,
ԿՅԱՆՔՍ ՎԱԶՈՒՄ Է ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐԻ ՀԵՏ,
ԱՆՑՅԱԼԸ ԿՈՐՈՒՄ Է ՄՇՈՒՇՈՒՄ ԱՆՀԵՏ:
ՍԻՐՏՍ ՍԱՌԵԼ Է ՍԱՌՈՒՅՑԻ ՆՄԱՆ,
ԱՆԳԱՄ ԱՐևԻ ՇՈՂԵՐՆ ԱՆՆՄԱՆ
ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՋԵՐՄԱՑՆԵԼ ՀՈԳԻՍ,
ԼՈՒՅՍ ՏԱԼ ԱՉՔԵՐԻՍ,ՀՈՒՅՍ ՏԱԼ ԽԵՂՋ ՍՐՏԻՍ:
ԿԱՐԾԵՍ ԹԵ ԿՅԱՆՔԻՍ ԸՆԹԱՑՔԸ ԿԱՆԳՆԵԼ,
ԼՈՒՌ ՄՏՈՐՈՒՄ Է ,ՃԱՄՓԱՆ Է ԿՈՐՑՐԵԼ:
ՃԱԿԱՏԱԳՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ
ԻՄ ԿՈՐԱԾ ՀՈԳՈՒ ՀԵՏՔԵՐՆ ԵՄ ՓՆՏՐՈՒՄ,
ԻՄ ՍԱՌԱԾ ՍՐՏԻՆ ԱՐև ԵՄ ՈՒԶՈՒՄ,
ԿՈՐԱԾ ՀԱՎԱՏՔԻՍ ԱՂՈԹՔ ԵՄ ԱՆՈՒՄ,
ԱՍՏԾՈՒՑ ԻՄ ԿՅԱՆՔԻ ՃԱՄՓԱՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ,,,
ՓՆՏՐՈՒՄ ԵՄ ԱՆՎԵՐՋ,,,,,
ՀԱՆԿԱՐԾ Ի ՎԵՐՋՈ ԻՆՔՍ ԷԼ ԵՄ ԿՈՐՉՈՒՄ,
ԲԱԽՏԻ ԱՅՍ ԱՆԳՈՒԹ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ:
ՄՆՈՒՄ ԵՄ ՄԵՆԱԿ,ՏԽՈՒՐ ԱՆԸՆԿԵՐ,
ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է ԴԱՌՆՈՒՄ ԻՆՁ ԸՆԿԵՐ,
ՔԱՅԼՈՒՄ ԵՄ ԱՌԱՋ, ԴԵՊ ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ,
ԴԵՊԻ ԿՅԱՆՔ ԿՈՉՎԱԾ ԱՆԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ,,

среда, 13 июня 2012 г.

INCHQAN


ԻՆՉՔԱՆ ՏԽՈՒՐ ԱՉՔԵՐ ԿԱՆ 
ԻՆՉՔԱՆ ՀՈՒԶՎԱԾ ՍՐՏԵՐ ԿԱՆ 
ԻՆՉՔԱՆ, ԻՆՉՔԱՆ ՄՈԼՈՐՎԱԾ 
ՏԱՌԱՊԱԾ ՈՒ ՎՐԴՈՀՎԱԾ 
ՀԻԱՍԹԱՓՎԱԾ, ԽԵՆԹԱՑԱԾ 
ՈՒ ՎԵՐՋԱՑԱԾ ԿՐՔԵՐ ԿԱՆ: 
ՔԱՆԻ ՈՒՇ ՉԵ ԱՐԹՆԱՑԵՔ 
ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՍԹԱՓՎԵՔ 
ՈՒՄ ՀԱՄԱՐ ԵՔ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ 
ՈՒՄ ՀԱՄԱՐ ԵՔ ԿՅԱՆՔ ԽԼՈՒՄ: 
ՄԻ ՎԱՐԿՅԱՆ Է ԱՇԽԱՐՈՒՄ 
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՎՈՒՄ: 
ԱՊՐԵՔ ԿՅԱՆՔԸ ՍԻՐԵԼՈՎ 
ԱՌԱՆՑ ՁԵԶ ԶՈՀԵԼՈՎ:

YES SIRUM EM QEZ

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ
Ու քեզ հետ նաև ... անհնարինը` 
Ա՛յն գոհությունը, 
Ում չի հանդուրժում մեր գոյությունը: 
Ուրմեն ի՞նչ անել, 
Ինպե՞ս սիրել քեզ - սիրվել քեզանից և ... 
... Էլ չուզենալ 
Ոչի՜նչ ավելի. 
Սեփական իղձը դավաճանի պես, 
Գամել չորս մեխով, 
Սեփական ցավին 
Չորստապակ մեղր քսել ու կլլել` 
Տհաճ, բայց բուժիչ դեղահատի պես, 
Սեփական մտքից 
Կտրել ուղղանկյուն մի քառակուսի 
Ու վրան գրել սեփական արյամբ, 
"ԵՂԱԾՆ ԷԼ ՇԱՏ Է" 
Գրել ու մեխել սեփական ափին, 
ԵՎ ամեն վայրկյան ընթերցել ծածուկ` 
Դասը չիմացող աշակերտի պես...

воскресенье, 10 июня 2012 г.

SIRT IM


Սի՛րտ իմ, դու նույնն ես, ինչպես որ առաջ, 
Երբ խենթ էի ես ու դեռ պատանի: 
Բայց չէ՞ որ հիմա՝ տարիքըս առած, 
Արդեն և՛ խոհեմ և՛ հասուն դառած, 
Չեմ ուզում թեթև քամին տատանի 
Այն ծառը, որի հաստ բունը տեղ-տեղ 
Անցած ու չանցած վերքերն անհամար 
Կտցահարել են փայտփորի նման, 
Դարձրել են փչակ, ուր բուն են գտել 
Հիշողություններ, երազներ մեռած... 
Մինչդեռ դու՛, սիրտ իմ, ինչպես և առաջ 
Քո խենթության մեջ ինձ հետդ առած, 
Տանում ես այստեղ, այնտեղ ես տանում, 
Օտար տների կտուրն ես հանում, 
Մտցընում օտար կտուր ու պարտեզ: 
Եվ դու ինձ բնավ չես խղճում կարծես: 
Դու մոռանում ես, որ իմ տարիքում, 
Օտար ծառերին չեն գցում քարեր... 
Ես խնդրում եմ քեզ՝ ինձ չխանգարե՜լ: 
Թույլ տուր մոռանալ, դու քո աստվածը, 
Որ քաղցր է կյանքում՝ ինչ գողացված է... 
Ավաղ, բայց սիրտս էլ ինձ չի լսում...

INCHQAN???


ԻՆՉՔԱՆ ՏԽՈՒՐ ԱՉՔԵՐ ԿԱՆ 
ԻՆՉՔԱՆ ՀՈՒԶՎԱԾ ՍՐՏԵՐ ԿԱՆ 
ԻՆՉՔԱՆ, ԻՆՉՔԱՆ ՄՈԼՈՐՎԱԾ 
ՏԱՌԱՊԱԾ ՈՒ ՎՐԴՈՀՎԱԾ 
ՀԻԱՍԹԱՓՎԱԾ, ԽԵՆԹԱՑԱԾ 
ՈՒ ՎԵՐՋԱՑԱԾ ԿՐՔԵՐ ԿԱՆ: 
ՔԱՆԻ ՈՒՇ ՉԵ ԱՐԹՆԱՑԵՔ 
ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՍԹԱՓՎԵՔ 
ՈՒՄ ՀԱՄԱՐ ԵՔ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ 
ՈՒՄ ՀԱՄԱՐ ԵՔ ԿՅԱՆՔ ԽԼՈՒՄ: 
ՄԻ ՎԱՐԿՅԱՆ Է ԱՇԽԱՐՈՒՄ 
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՎՈՒՄ: 
ԱՊՐԵՔ ԿՅԱՆՔԸ ՍԻՐԵԼՈՎ 
ԱՌԱՆՑ ՁԵԶ ԶՈՀԵԼՈՎ:

суббота, 9 июня 2012 г.

MTACIR IM MASIN


Մտածիր իմ մասին,
Երբ միայնակ ես,
Ես այս հեռվից էլ ջերմացած եմ քո սիրով...
Մտածիր իմ մասին,
Երբ շուրջդ հազարներ են,
Ես այդ ժամանակ միայնակ եմ քո սիրով...
Մտածիր իմ մասին,
Երբ ուրախ ես,
Ես այդ ժամանակ տխրում եմ կարոտից...
Մտածիր իմ մասին,
Երբ տխուր ես,
Ես այդ ժամանակ խենթացած եմ սիրո մի կաթիլ հույսով...
Մտածիր իմ մասին,
Երբ ուրիշի գրկում ես,
Այդ ժամանակ բոլորն են իմ մասին մտածում...

ETE GIRQ DARNA SIRTS ERBVE


Եթե  գիրք  դառնա  սիրտըս  երբևէ `
Այն  քո  ձեռքերին  միայն  կհանձնեմ ,
Փականը  նրա  լոկ  դու  կտեսնես ,
Քանզի  բանալին  վաղուց  ես  գտել ...

Խնամքով  թերթիր  էջերը  նրա `
Այնտեղ  թաքցրած  անտիպ  էջեր  կան ,
Ձեռքիդ  հպումից  գուցե  խենթանա
Ամեն  թերթիկն  ու  երկինք  բարձրանա ..

Ձուլվի  աստղերի  համըր  զրույցին ,
Այրվի, բոցկլտա  ընդդեմ  խավարի ,
Բորբոքի  մարած  կրակն  < աչքերի > 
Ու  վերադարձին  իր  հետ  լույս  բերի ...

Իսկ  եթե  հանկարծ  դու  կարդալ  չուզես `
Սոսնձիր  որոշ  չգրված  էջեր ,
Այնտեղից  մի  օր  կծնվեն  լույսեր ,
Քանզի ...  քո  ձեռքն  է  փականին  դիպել ...

SIRTS

Սիրտս, որ այսքան հոգնել է դարից,
Այս թոհուբոհից, նույնիսկ հավատից,
Կարող է քարին սիրո խոսք ասել
Եվ թշնամուն էլ անկեղծ հավատալ:

Կարող է ծաղկանց լեզուն հասկանալ
Ու ամեն մի թուփ քնքշորեն սիրել,
Ամեն մի բացվող բողբոջի համար`
Աչքերս խինդի արցունքով լցնել:

Կարող է երկնի աստղերին հասնել,
Մեկի ցավով էլ անվերջ տառապել,
Ախ, սիրտ իմ, սիրտ իմ, մի բռունցքի չափ`
Քեզ ով է այդքան քնքուշ արարել:

…Հոգնել է, իրոք, սիրտս հավատից,
Բայց բաբախում է հավատով միայն:

четверг, 7 июня 2012 г.

NEW MUSIC VIDEO

Սիլվա Հակոբյան "Ուշացել եմ "
 Silva Hakobyan "ushacel em"

ERB HANDIPECINQ


Erb handipecinq arajin angam, 
Nayelov irar` vochinch chzgacinq 
Angam mimyanc menq chnkatecinq, 
Erb handipecinq menq erkrord angam 
Nayelov irar` inch-vor ban zgacinq, 
Erb handipecinq menq errord angam 
Du qo anun@ indz shshnjacir 
Ev qo anunov indz kaxardecir 
Es chhaskaca indz inch patahec, 
Ayd handipum@ indz inchpes poxec… 
Menq handipecinq antiv angamner 
Shat zrucecinq u chhognecinq 
Ev amen angam menq handipelis 
Irar nayum enq inchpes arajin 
Inchpes arajin angam nayecinq, 
Sakayn ayjminch-vor ban poxvel 
Karces urishn e mer mijev kangnel, 
Erb qez nayum em, tesnum em patnesh, 
Vor chi toxnum, vor qez motenam, 
Vor qez aveli hstak em tesnum...

YES U DU

Yes` mi poqrik mahkanacu, 
Du` im srti verq mahacu, 
Yes` qo siruc ayrva& mi gir, 
Du` im baxtic mi heragir, 
Yes` karotic moxir darca&, 
Du` indz aydpes el chhasa&, 
Yes` tuyl qamuc angam qshva&, 
Du` potorkic heto kangna&, 
Yes` bolori koxmic lqva&, 
Du` boloric hiastapva&, 
Yes` lok hervic qeznov arba&, 
Du` indzanic nuynisk "ch@mpa&", 
Yes` qez kyanqic geradasox, 
Du` xosqeris misht hakasox, 
Yes` qezanic arden lqva&, 
Du` im koxmic verastegh&va&, 
Yes` amen qaylum qez motecox, 
Du` indznic arden haverj heracox.

INDZ MI VORONEQ


Ինձ մի´ որոնեք իմ խոսքերի մեջ.
-Խոսքերը ծովի փրփու՜ր են փայլող
Եվ ուրիշ` ոչի՜նչ...
Ինձ մի´ որոնեք իմ աչքերի մեջ.
-Աչքերը հաճախ արցունքոտվում են      երջանկությունի՜ց...
-Իմ կյանքը քամու երգի է նման.
Ինձ որոնեցեք քամիների մե՜ջ...

понедельник, 4 июня 2012 г.

NVIRIR DU INDZ


Նվիրիր  դու  ինձ  ծիծաղն  աչքերիդ ,
Դրանով  օրվա  կնճիռը  հարթեմ ,
Թել-թել  բաժանեմ  անցնող  ժամերին ,
Ու  քո  հայացքով  աշխարհին  նայեմ ...

Նվիրիր  դու  ինձ  թռիչքը  մտքիդ ,
Ուզում  եմ  անվերջ  պեղումներ  անել ,
Երազի  ճամփան, երգը  աստղերի
Իրենց  խորությամբ  դեռ  չեմ  վերծանել

Նվիրիր  դու  ինձ  կրակը  հոգուդ ,
Ուզում  եմ  նրա  բոցում  լու~ռ  այրվել ,
Շիկանալ, թրջվել  ու  նոր  որակով
Հոգուս  ձուլվածքը  ձեռքերիդ  դնել ...

Նվիրիր  դու  ինձ  գույնը  կարոտիդ ,
Որ  իմ  կարոտի  ծովում  չխեղդվեմ ,
Գտնեմ  հուսալի  մի  փրկագոտի ,
Ու  երազներս  ողջ,  ափ  դուրս  հանեմ

Իսկ  եթե  չուզես  ոչինչ  նվիրել ,
Թե  անհաս  մնա  տենչս  քո  հոգուն ...
Լո~կ  ներկայությամբ  դարձիր  ինձ  նվեր ,
Տեղա  անխնա  իմ  խելառ  կյանքում

суббота, 2 июня 2012 г.

PREMIERA

ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՊՐԵՄԻԵՐԱ 
VIPHEARTH ԲԼՕԳՈՒՄ: 
* ՏԻԿՈ - ՍԻՐՏ *
 ARMENIAN MUSIC VIDEO FULL HD VIDEO 
DIRECTOR KAREN STEPANYAN ՀԵՂԻՆԱԿ՝ ՏԻԿՈ:

ARAJIN SER


Ով չհասավ իր առաջին սիրածին,
Նա միշտ կյանքում մնալու է սիրահար,
Անբուժելի ցավ է սերը,իմացիր,
Թե սկզբից սիրուդ բախտին չհասար:

Ամեն թռչուն մի բույն ունի անտառում,
Սիրտը բույն է,սերը թռչուն թևավոր,
Թե որ թռավ ,ետ չդարձավ նորից տուն,
Էլ չի երգի սիրուդ հավքը մենավոր:

Առաջին սեր,որքան հույսեր ու խոստում,
Ինչ երազներ դու իմ հոգում վառեցիր,
Սիրո ցավից սիրտս դարձավ իմաստուն,
Ես էլ մեկի սիրահարը մնացի...

ETE HANKARTS

Եթե հանկարծ, կարիք զգաս
Դու ջերմության,
Եթե հանկարծ, ցրտից սառչես
Ու նվաղես...
Եթե հանկարծ՝ լռության մեջ,
Մի օր թախծես,
Եթե հանկարծ ցավից նեղվես՝
Լուռ արտասվես,
Եթե անվերջ քո սրտի մեջ
Ընկեր փնտրես ու սպասես,
Կանչի՛ր,կգամ,կբերեմ քեզ՝
Ինչ որ...ուզե՜ս:

пятница, 1 июня 2012 г.

SER

Սերը ափերով անուշիկ կանչ է, 
Սերը ծափերով ցնծության մանչ է, 
Սերը համբույրով կրքերի շունչ է, 
Սերը արցունքով չարքերի փունջ է:

Հապա մի նայեք` ծովն ալեկոծ է, 
Սիրո աշխարհը ինչ փոթորկած է,
Պայծառ գույները թերևս քիչ է, 
Փրփուրների մեջ կույր սերը ճիչ է: